"Օպտոմեդ Կանադան" աչքի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ամբողջական ծառայություններ մատուցող ժամանակակից կենտրոն է: Ակնաբուժական կենտրոնն առաջին անգամ իր դռները բացեց Երեւանում 2005թ:
Մեր կենտրոնը զբաղվում է առաջնակարգ ակնաբուժական ծառայությունների մատուցմամբ, եւ հույս ունենք այս կայքի միջոցով մեր ծառայություններն ավելի հասանելի եւ մատչելի դարձնել մեր հիվանդների համար:
Անկախ նրանից, թե փնտրում եք տեղեկություն մեր կենտրոնի, մեր ծառայությունների մասին, կամ պարզապես կուզենայիք ստանալ օգտակար խորհուրդներ աչքի առողջության մասին, Դուք կգտնեք բոլոր համապատասխան հղումներն այս էջի մենյու տողում: Խնդրում ենք ծանոթանալ մեր Նորություններ եւ Աչքի ամենատարածված հիվանդությունները էջերին ,որոնք պարբերաբար թարմացվում են:
Վերջապես, անհրաժեշտության դեպքում խնդրում ենք հաղորդակցվել մեզ հետ Հետադարձ կապի միջոցով: